Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 14:40 08-09-2026

Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ:
Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։

Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորմանն ու տարբեր ոլորտներում նրանց ներուժի ներգրավմանն ուղղված աշխատանքները և նշել, որ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի հետ այս նախաձեռնության համադրումն էլ ավելի կնպաստի ծրագրի առանցքային նպատակների իրագործմանը: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:

Երկրի ղեկավարը նաև ողջունել է տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ձևավորման նախաձեռնությունը և այս առումով ընդգծել՝ դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման, նրանց բարձրակարգ կրթության ապահովմանն ուղղված համակարգային լուծումները:

«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանն ու բիզնես կապերի ընդլայնմանը և զարգացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ Կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ–ի միջև համագործակցությունը՝ վերոնշյալ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը