copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:22 24-10-2021

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության՝ նախարարները զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի շուրջ։

«Նախարարները, դրական գնահատելով անցած շաբաթվա իրադարձությունների զարգացումը, որպես փոխադարձ դրական քայլ ընդգծել են Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը հարգելու» անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից երկու իրանցի վարորդների ազատ արձակումը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը շարունակելու կարևորությունը, որի կազմը թարմացրել է Իրանի նոր վարչակազմը։

Կողմերը կարևորել են բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելը»,- ասված է Բաքվի տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է