Focaldata-ի կողմից անցկացված նոր սոցհարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը հասել է պատմականորեն ամենացածր՝ 33% մակարդակին (նախորդ ամսվա 35%-ի համեմատ):
Ինչպես հայտնում է The Financial Times-ը, ռեկորդային անկում է գրանցվել նաև Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում, որտեղ նախագահին աջակցում է ընդամենը 72%-ը:
Ամերիկացիների աճող դժգոհությունը հիմնականում պայմանավորված է երկրում ֆինանսական վիճակի վատթարացմամբ, տնտեսական բացասական կանխատեսումներով, ինչպես նաև Կանադայի նկատմամբ սահմանված նոր մաքսատուրքերով։