copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:05 03-11-2022

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը քննադատել է արևմտյան լրատվամիջոցների հակաիրանական արշավը։

Լավրովն ընդգծել է, որ արևմտյան լրատվամիջոցների պնդումները կհանգեցնեն Պարսից ծոցում լարվածության սրացման: Նրա խոսքով՝ Իրանի դեմ արևմտյան ԶԼՄ-ների մեդիա պատերազմը վտանգավոր է ներկայիս բարդ միջազգային իրավիճակում և կարող է հանգեցնել լարվածության վտանգավոր սրման Պարսից ծոցի տարածաշրջանում, որը ռազմավարական կարևորություն ունի։

Բացի այդ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և կենտրոնացել Պարսից ծոցում տիրող իրավիճակի վրա։

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Մոսկվան և Թեհրանը կիսում են դիրքորոշումները՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով խնդիրները լուծելու և մերձավորարևելյան երկրների շահերը հաշվի առնելու համար։ Լավրովն ու Ամիր-Աբդոլլահյանը քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը