copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:19 14-09-2021

Ո՞վ է Մանուել Մանուկյանի «գործի» «քավորը»

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնությամբ հայտնի, նաեւ 44-oրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում, որի առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում: Այնպես որ, չի բացառվում, որ այդ գրառումը կարող է հիմք հանդիսանալ գործ հարուցելու համար:

Oragir.news-ի տեղեկություններով, սակայն, գործ հարուցելու առումով շահագրգիռը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որովհետեւ վերջինիս միկոնոսյան թանկարժեք վայելքների մասին առաջինը Մանուել Մանուկյանն էր գրառում կատարել ֆեյսբուքում` ԱԺ նախագահի եւ նրա կնոջ լուսանկարով: Ասում են՝ այդ գրառումը, որը 362 կիսում է ունեցել ֆեյսբուքում, շատ է զայրացրել Ալեն Սիմոնյանին, եւ այդպիսով նա որոշել է պատժել պատերազմի մասնակցին:

Մանուել Մանուկյանը, սակայն, չի ընկրկում, նա հայտարարել է, որ իրեն չեն կարող նման քայլերով վախեցնել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը