copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:24 02-12-2021

Հայաստանում առաջին անգամ կհնչեն կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները

Հայաստանում առաջին անգամ կհնչի Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար:

Համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իսպանական թավ գույներով հագեցած ստեղծագործությունը կկատարի դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Իսպանական ժողովրդական մոտիվներով գրված այս գործը համարվում է Մանուել դե Ֆայայի ստեղծագործական գագաթներից. այստեղ կոմպոզիտորի տաղանդն ու անհատականությունը դրսևորված են ամբողջ ուժով՝ արտացոլելով հեղինակի ամենաթանկ զգացումներն ու ազգային ակունքները։

Նույն երեկոյի ընթացքում կհնչի Մանուել դե Ֆայայի ևս մեկ ստեղծագործություն՝ կրակի ծիսական պարը՝ «Կախարդված սերը» բալետից։ Համերգի երկրորդ մասում կհնչի Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։

Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը