copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:48 28-06-2021

ԳԱԱ նախագահի հավանական 3 թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլով չընտրվեց

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթանում էր ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները: Ընտրությունները փակ էին ԶԼՄ-ների համար:

Նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարարար ձայներ, ուստի այժմ ընթանում է նախագահի ընտրության 2-րդ փուլը, որին մասնակցում է առաջին փուլի արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած (34 ձայն) միակ թեկնածուն՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Նախագահի ընտրությունից հետո՝ այսօր, պետք է ընտրվեն նաև ակադեմիայի փոխնախագահը ու ակադեմիկոս-քարտուղարը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից