copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:17 12-06-2026

Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով բարձրաձայնել էր Կիրանցում ընտրությունների իրական պատկերը, ազատվել է աշխատանքից։

Նա բացահայտել էր, որ Կիրանցում քվեարկության արդյունքը ստացել են ոչ կիրանցեցիների (զինվորականների, Կիրանցում գրանցված անծանոթ անձանց) քվեարկության շնորհիվ։

Գոհարը ստիպված է լքել աշխատանքը սեփական դիմումի համաձայն, քանի որ հրաժարվել է ջնջել այդ գրառումը։

Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ ))) Ոնց չկա՞, բա ես ինչ էի՞։ ))))

Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ )))
Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (հղումը կդնեմ մեկնաբանություններում)։

Դե ինչպես նաեւ սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը եւ ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։

Վերջապես այլեւս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող եւ չլինել իշխանությունների համակիրը։

Եվ մինչեւ գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ , պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։ (Էնդ ֆայնըլի... աուը թվելվ փոյնթս գոու թու... ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! ( Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ))

Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ