Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 13 ժամ առաջ - 09:00 13-06-2026

ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթի համաձայն՝ հունիսի 16-ին Երևանում կազմակերպվելու է հանրահավաք՝ «Ռուսները դեմ են Կրեմլից Հայաստանին հասցեագրվող սպառնալիքներին» կարգախոսով։

Հանրահավաքի կազմակերպիչ է ներկայանում ՌԴ քաղաքացի, Հայաստանում բնակվող Վալերի Կլիմենչենկոն, որը Երևանի քաղաքապետարանի իրազեկում է, որ հանրահավաքին նախատեսվում է մինչև 100 հոգու մասնակցություն։ Ըստ այս փաստաթղթի՝ միջոցառումը կանցկացվի ժամը 15։00-ից մինչև 16։30-ը՝ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածքում։



Իրազեկման դիմումից հետևում է, որ նախաձեռնողները ակցիան ներկայացնում են ոչ միայն որպես բողոք Կրեմլի վարած հակահայկական քաղաքականության դեմ, այլև առիթ, որ Հայաստանում բնակվող կամ ապաստան ստացած ՌԴ քաղաքացիներն արտահայտեն իրենց դիրքորոշումը Հայաստանի ներքին գործընթացների, ԱԺ ընտրությունների վրա ռուսական ազդեցությունների վերաբերյալ։

Նկատենք, որ այս ցույցը կարող է դառնալ հերթական խորհրդանշական դրվագը հայ-ռուսական հարաբերությունների լարված ֆոնի վրա։ Մինչ այժմ քաղաքական հայտարարություններն ու փոխադարձ կոշտ ուղերձները հիմնականում հնչում էին պաշտոնական մակարդակներում, սակայն այժմ, կարծես, այդ հակադրության արտահայտման նոր հարթակ է դառնում նաև փողոցը։

Ենթադրելի է, որ ժողովրդավար ներկայացող Երևանի իշխանությունները չեն արգելի ՌԴ դեսպանատան դիմաց ՌԴ քաղաքացիների 100 հոգանոց հանրահավաքի իրականացումը, քանի որ իրավական առումով սա շարքային միջոցառում է։ Սակայն քաղաքական առումով այն շարքային իրադարձություն չէ, քանի որ ցույցն ուղղված է ոչ թե ներքին խնդրի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետության իշխանությունների վարած հակահայ քաղաքականության դեմ։

Այս ֆոնին անխուսափելի հարց է առաջանում՝ արդյոք նման միջոցառումը չի՞ նպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա լարմանը։ Նշենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանն արգելել է հայկական ապրանքների ներկրումը ՌԴ, սպառնում է գազի թանկացմամբ, ՌԴ-ում ապրող հայերի իրավունքների սահմանափակմամբ և այլն։ Մոսկվայի պաշտոնյաները պարբերաբար անդրադառնում են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, քննադատում, հորդորում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով։

Այս ակցիան ցույց կտա, որ ՌԴ քաղաքացիները համաձայն չեն Մոսկվայի հակահայկական քայլերին, դեմ են, որ ՌԴ-ն միջամտում է ՀՀ ընտրություններին, չեն կիսում ՀՀ-ին և հայերին ուղղված սպառալիքները, հարգում են ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Այս հանրահավաքի մասնակիցները կարող են աշխարհին ցույց տալ, որ ռուս ժողովուրդը հայ ժողովրդին հարգում է, ՌԴ քաղաքացիներն ուրույն կարծիք հայտնելու խիզախություն ունեն։ Եվ այս խիզախ մարդիկ իրապես կարող են նպաստել, որ Ռուսաստանը ժողովրդավարական պետություն դառնա և հայ-ռուսական հարաբերություններն իրապես բարեկամական դառնան։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում