Ներքին
Հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը Սոթքի հանքով է անցնում․ Հեքիմյան
17:00 01-09-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը Սոթքի հանքով է անցնում»:
Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց
16:50 01-09-2023
Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց:
Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍ
16:45 01-09-2023
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը:
Սոթքում զոհված 37-ամյա Արսենը 2 երեխա ունի, կինը երրորդով հղի է
16:35 01-09-2023
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհհված Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը Մասիս խոշորացված համայնքի Նորաբաց գյուղից էր։
Սոթքի դիրքերում զոհված 36-ամյա Անդրանիկը վարժական հավաքի մասնակից էր
16:20 01-09-2023
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամի կրակոցից զոհհված Անդրանիկ Արշակի Անտոնյանը Մասիս խոշորացված համայնքի Նորաբաց գյուղից էր։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր
16:18 01-09-2023
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
Սոթքում զոհված 2 երիտասարդները Մասիսից են. համայնքապետը գրառում է արել
16:10 01-09-2023
Սոթքի հատվածում զոհված 2 երիտասարդները Մասիսից են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Ակնայում ադրբեջանական վրաններն ավելանում են, բայց առաջ գալու փորձեր չեն եղել
15:40 01-09-2023
Ակնայի ճանապարհին ադրբեջանական վրանների քանակն ավելացրել են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մեսրոպ Մաշտոց անվան համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
Սահմանին կրակոցներ են, իսկ վարչապետը դպրոց է այցելում
15:40 01-09-2023
Սահմանին կրակոցներ են, իսկ վարչապետը դպրոց է այցելում
Սպիտակ ժապավեններ, փուչիկներ․ սեպտեմբերի 1-ը Երևանում
15:30 01-09-2023
Օրը տոնական էր նաև Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան համար 133 հիմնական դպրոցում։ Շուրջ 430 աշակերտ մուտք գործեցին դպրոց՝ հետագայում բանիմաց մասնագետ դառնալու հստակ որոշմամբ:
Տանն անգամ ցամաք հաց չկա, որ ուտեն՝ գնան․ արցախցի կինը 6 երեխաներին դպրոց չի ուղարկել
15:20 01-09-2023
Արցախցի դպրոցական 6 երեխաների մայր Անուշ Անդրիյանը երեխաներին այսօր դպրոց չի ուղարկել։ Oragir.News-ի հետ զրույցում նա ասաց, որ տանն անգամ ցամաք հաց չկա, որ երեխան ուտի՝ գնա։
Բաքուն անընդունելի է համարում Վաշինգտոնի հայտարարությունը
15:10 01-09-2023
Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքով ամեն օր տասնյակներով քաղաքացիներ են անցնում։
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը նվազել է. ՊՆ
15:00 01-09-2023
Պաշտպանական գերատեսչությունից փոխանցում են, որ ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Oragir.News-ի զանգից հետո Ավինյանի նախապես հայտարարված քարոզարշավը չեղարկվեց
14:45 01-09-2023
«Ավինյանն այսօր քարոզարշավ չի անելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ է կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
14:30 01-09-2023
Պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:
Հայ զինվորի կողքին ենք․ Մանե Թանդիլյանն այսօր քարոզարշավ չի իրականացնի
14:25 01-09-2023
Ապրելու երկիր կուսակցությունն այսօր քարոզարշավ չի իրականացնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Չորս կողմից կրակում են․ Սոթքի բնակչի հետ հեռախոսազրույցում կրակոցի ձայները լսվում էին
14:10 01-09-2023
«Առավոտվանից սկսած կրակոցները չեն դադարում, այս պահին էլ մեծ տրամաչափի զենքերից խփում են մեր դիրքերին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից Արմեն Մարտիրոսյանը։
Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
14:05 01-09-2023
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ։
Հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով. Մետաքսե Հակոբյան
13:50 01-09-2023
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով։
Չի բացառվում, որ Ադրբեջանը բախման աշխարհագրությունը մեծացնի և մինչև Կապան գնա
13:40 01-09-2023
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները Ակնայում ձախողված օպերացիայի հետևանք են և չբացառեց, որ թշնամին կարող է բախման աշխարհագրությունը մեծացնել։
Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
13:35 01-09-2023
Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ
13:20 01-09-2023
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:
Նոր տեսանյութ Հակարիի ապօրինի անցակետից
13:14 01-09-2023
Նոր տեսանյութ Հակարիի ապօրինի անցակետից
«Ապրելու երկիրն» ունի խնդիրների լուծման հստակ և իրատեսական ուղեցույց
13:00 01-09-2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացնում են, թե ինչո՞ւ պետք է քաղաքացիները քվեարկեն իրենց կուսակցության օգտին։