Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 01-09-2023

Սահմանին կրակոցներ են, իսկ վարչապետը դպրոց է այցելում

Կառավարությունը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 1-ի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց։

Փաշինյանին ուղեկցում են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ վաղ առավոտից ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով սահմանին լարված իրավիճակի մասին։ Թշնամու ագրեսիայի հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 2 զոհ և մեկ վիրավոր։ Ու չնայած այն հանգամանքին, որ սահմանին կրակոցերն են, Փաշինյանը մասնակցում է դպրոցի բացմանը։