ԼՐԱՀՈՍ
Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը
15:44 09-01-2023
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն կոպտորեն արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքներ։
Էրդողանը կրկին խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական ԱԹՍ-ների դերի մասին
15:30 09-01-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ունեցած դերին։
Վրաստանում հայկական համարանիշներով մեքենաներից 10-ից 6-ին տուգանում են. փաստաբան
15:17 09-01-2023
Եթե տուգանքը չվճարես՝ կարողանում ես անցնել, բայց հետո խնդիր ես ունենում հետ գնալու, այսինքն՝ երկրորդ անգամ, եթե այդ երկիր մեքենայով մուտք գործելու լինես՝ քեզ կթողնեն անցնես, բայց առանց մեքենայի։
Թուրքերի մեծամասնությունը ԱՄՆ-ին թշնամի, իսկ Ռուսաստանին՝ բարեկամ է համարում
14:48 09-01-2023
Թուրքիայի բնակչության շրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ առկա տրամադրություններն արագորեն փոխվում են։
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
14:38 09-01-2023
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Թուրքիան Հունաստանին կոչ է անում հրաժարվել «սխալ հաշվարկներից»
14:14 09-01-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին կոչ է արել հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլեր չփնտրել։
Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում «բեյբի բում» կարելի է սպասել 1.5 տարի հետո. Փաշայան
14:09 09-01-2023
Նախորդ տարիներին Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակում ծնվել է 250 երեխա։ Միայն 2022 թվականին ծնվել է 128 երեխա։
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Արցախում կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները
14:03 09-01-2023
Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
13:58 09-01-2023
Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարմիր խաչի ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
13:47 09-01-2023
Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։
Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում կրկին զենք-զինամթերք է հայտնաբերել
13:44 09-01-2023
Ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Որոտանի (Կուբաթլու-խմբ) ուղղությամբ հայկական կողմին պատկանող զենք-զինամթերք է հայտնաբերել։
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
13:33 09-01-2023
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա
13:29 09-01-2023
Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։
Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արցախի ԱԺ նախագահ
13:21 09-01-2023
Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ:
Խլացուցիչ նռնակներ, ուղղաթիռներ, կառավարական շենքերի գրավում. ինչպես Բրազիլիայում կանխվեց հեղափոխությունը
13:16 09-01-2023
Ցուցարարների դեմ կիրառվել են խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ, որոնք նետվել են ուղղաթիռներից։
Ժողովուրդը պատրաստ է տանելու այս դժվարությունները և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին. Արցախի ԱԺ պատգամավոր
12:59 09-01-2023
Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ:
Հայաստանը Բերձորի միջանցքի հարցով վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին
12:51 09-01-2023
Հայաստանը Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը փոխանակվել են շնորհավորական ուղերձներով
12:36 09-01-2023
Անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։
Մտքերի և սրտերի տիրակալը․ հականիկոլական պրոֆիլից նիկոլական պրոֆիլ բացելը մի պաշտոն արժե
12:22 09-01-2023
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «հրաշագործ է», նա ոչ միայն կարողանում է իր կողմը գրավել մարդկանց, այլև իսկապես հեղափոխում է նրանց մտքերն ու հոգիները։
Inecobank-ը հաճախորդի վարկի գաղտնի տվյալներն ուղարկել է այլ քաղաքացու
12:16 09-01-2023
Գոնե մնացածի դեպքում անուն ազգանունը համընկնում էր, Ինեկոբանկը բռնել Նարինե Մկրտչյանի վարկային քաղվածքը ուղարկել ա Արմեն Մկրտչյանին:
Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի` այն աշխատանքի, որի համար վարձատրվում են․ Պապոյան
12:05 09-01-2023
Ոչինչ չարժեն նրանց ելույթները, եթե նրանք հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ չպետք է գան։
Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը, չի գործում ՀԷԿ-ը․ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները (լուսանկարներ)
12:01 09-01-2023
Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում։
Հիմա բոլորս սպասում ենք ողբերգության, որն Արցախով չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է․ Վահե Հովհաննիսյան
11:48 09-01-2023
Քաոսը մեր թշնամին է. քաոսում արվում են սխալներ, քաոսում աննկատ հետապնդվում են անձնական շահեր, թշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը։
Էսի էդ հարցը չի, ոչ մի ձև դեմը չենք կարում առնենք. Կորեայի ձորում ապօրինի տուն են փորձում կառուցել
11:37 09-01-2023
Ուղղակի համայնքի հողի վրա տուն է սարքում: Երկու անգամ իր տունը քանդվել է, որից մեկը եղել է մի քանի օր առաջ։
Քաղաքային հասարակական տրանսպորտն առավոտյան անարգել դուրս է եկել երթուղի. Կամո Արեյան
11:18 09-01-2023
Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանների վրա։
Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ
11:15 09-01-2023
ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր։
Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
11:11 09-01-2023
Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Լե Գրեն ասել է, որ իրեն դա չի հետաքրքրում։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ․ ՈւՂԻՂ
10:33 09-01-2023
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել։
Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է թուրքական արտադրության կործանիչներ գնել
10:30 09-01-2023
Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է թուրքական արտադրության կործանիչներ գնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Արքայազն Հարին խորթ մորը «վտանգավոր չարագործ է» անվանել
10:29 09-01-2023
Հարին խոստովանել է, որ երկար տարիներ հավատացել է՝ որոշ ժամանակ անց մայրը կզանգահարի և իրենք կրկին միասին կլինեն։
Բրազիլիայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը և Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը
10:04 09-01-2023
Ամերիկյան տարածաշրջանի երկրներն ու միջազգային կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահին՝ ցուցարարների գործողություններն անվանելով հեղաշրջման հակաժողովրդավարական փորձ։
Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում
10:00 09-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։
Արցախի հարցով ԱԳՆ-ն մեր դեսպաններին անգամ դիրեկտիվ չի իջեցրել․ չլսված և չտեսնված «բարդակ»
09:56 09-01-2023
Մեր դեսպանները իրենց երկրներում նույնիսկ չեն կարողանում պատասխանել շատ պարզ հարցերի, օրինակ` ով է փակել Լաչինի միջանցքը, ինչ է ուզում։
Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում
09:47 09-01-2023
Բարձրադիր գոտիներում երթևեկությունը դժվարանցանելի է։
Հայաստանում կան փակ ճանապարհներ
09:42 09-01-2023
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Ադրբեջանի նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանն Իրանի հետ ներկայումս ամենավատ հարաբերություններն ունի
09:24 09-01-2023
Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը անկախության շրջանի դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության մեջ ամենավատ հարաբերություններն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։