Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:04 09-01-2023

Բրազիլիայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը և Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը

Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել, փոխանցում է CNN Brasil-ը։ Այս կապակցությամբ Բրազիլիայի մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարել։

Նախնական գնահատականներով՝ անկարգություններին մասկացել է մոտ հինգ հազար մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ, ձերբակալվածներին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում։

Ամերիկյան տարածաշրջանի երկրներն ու միջազգային կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահին՝ ցուցարարների գործողություններն անվանելով պետական ​​հեղաշրջման հակաժողովրդավարական փորձ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան