copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:24 09-01-2023

Ադրբեջանի նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանն Իրանի հետ ներկայումս ամենավատ հարաբերություններն ունի

Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը անկախության շրջանի դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության մեջ ամենավատ հարաբերություններն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովն այս մասին ասել է լրագրող Համիդ Համիդովի՝ «Արի խոսենք» ծրագրին տված հարցազրույցում։

Մամեդյրովը միևնույն ժամանակ բացառել է Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմի հնարավորությունը։ Նա իր խոսքում կոչ է արել լուրջ չվերաբերվել ոչ ամենանշանակալի իրանցի պաշտոնյաների հայտարարություններին։

«Այժմ մենք ամենավատ հարաբերություններն ունենք Իրանի հետ՝ անկախության շրջանի դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության մեջ։ Սրանք Թեհրանի կողմից շատ չմտածված գործողություններ են, սխալ մոտեցում»,- ասել է նա։

Բացի այդ Մամեդյարովը դրական է գնահատել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ նշելով, որ հրեական պետությունում ադրբեջանական «շատ սերտ սփյուռք կա»։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն անդրադարձել է նաև Բերձորի միջանցքում ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» գործողություններին։ Նրա խոսքով՝ «ակցիաները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը և ռուս խաղաղապահները չեն գիտակցել, որ պետք է չկտրել Գորդյան հանգույցը այլ քանդել այն»:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի