Oragir.News-ի
«Իմ պատկերացրած բանակը» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում 4 պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը խոսել է ոչ մարտական պայմաններում և 44-օրյա պատերազմում զոհերի մեծ թվի և դրա պատճառների մասին:
«Ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը հիմնականում ավտովթարների, քրեական ենթամշակույթից եկող կոնֆլիկտների, սպանությունների և ինքնասպանությունների, ինչպես նաև անվտանգության կանոններին չհետևելու հետևանք են»,- նշում է նա:
Ըստ Արման Պետրոսյանի՝ 44-օրյայի ժամանակ բազմաթիվ մահերի պատճառները անպատրաստ նորակոչիկներն էին, 1-ին բուժօգնությանը չտիրապետելն էր, ֆիզիկական վատ պատրաստվածությունը, տեղանքի չիմացությունը, ինչպես նաև ճիշտ կողմնորոշվել չկարողանալը:
Արման Պետրոսյանը խոսում է ոչ միայն պատճառների, այլև նման իրավիճակից դուրս գալու ելքերի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: