Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը ՀՀ ԱԺ նախլին պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:
Խոսելով նոր ձևավորված ԱԺ-ի աշխատանքների մասին՝ Աղազարյանն ասաց, որ համարում է նրանց մանդատագող խորհրդարան, քանի որ երեք խմբակցությունները միասին գողացել են ԲՀԿ-ի ձայները:
Անդրադարձ է եղել Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ անվտանգային խնդրին՝ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն բնակավայրը Ադրբեջանին հանձնելուն, Արծվաշենը վերադարձնելուն, Գանձասարում Հաջիևի նսեմացուցիչ պահվածքին, ՀՀ ԱԳՆ-ի կողմից չարձագանքելուն, ինչպես նաև այլ հարցերի:
Հովիկ Աղազարյանը, խոսելով Տիգրանաշենի մասին, համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը չի կարողանալու այն չհանձնել, չի կարողանալու խուսանավել:
«Եթե երկու պետությունները ձգտում են խաղաղության, հարց՝ Ադրբեջանի ինչի՞ն ա պետք Տիգրանաշենը՝ էդ փոքրիկ հողակտորը, ինչու՞ չի համաձայնվում, որ Տիգրանաշենը մնա մեզ, Արծվաշենը մնա իրանց: Ինչո՞ւ չի համաձայնվում, դրան, որովհետև ինքը չի ձգտում խաղաղության էն մոդելին, որին մենք ենք ձգտում: Ինքը ձգտում ա ուրիշ խաղաղության մոդելի, ուզում ա Թուրքիայի հետ միասին վերացնել հայոց պետականությունը և տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծի, իրանց նպատակը դա ա, որն ունեցել է Թուրքիան 100 տարի առաջ, երբ ճանաչել ա Հայաստանի անկախությունը ռուսահպատակ հողերի վրա, որ հետո կուլ տա Հայաստանը: Հիմա էդ գործընթացն ա գնում: Տիգրանաշենը պետք ա էդ ծրագիրն իրականացնելու համար»,- նշեց նա:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: