copy image url
Ներքին 12 ժամ առաջ - 15:00 15-09-2026

20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե

ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի, իբր, «կյանքեր փրկող» օրենքի հետևանքով 55,000 մարդ վերջին շրջանում գրանցվել է Հայաստանում չլիցենզավորված խաղային օպերատորների մոտ։

Oragir.News-ի տեղեկություններով, 67,000 մարդ արգելափակել է իր հաշիվը 5 տարով։ Առաջին հայացքից լավ տվյալներ են։

Բայց նրանցից 82%-ը, այսինքն՝ 55,000 մարդ, վերաբացել է հաշիվը:

Եթե այս վերաբացման տվյալը համադրենք NAGO-ի՝ Հայաստանի խաղային օպերատորների ազգային ասոցիացիայի հրապարակած մյուս տվյալների հետ, ըստ որոնց՝ սև շուկայի մասնաբաժինը Հայաստանում վերջին ամսում հասել է 30%-ի, վստահ կարող ենք ասել, որ Հայկ Սարգսյանն արջի ծառայություն է մատուցել քաղաքացիներին ու պետական բյուջեին ու շատ լավ, յուղոտ նվեր՝ «խուժան կազինոներին» և Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները փնտրող ու նման սև շուկաներից դրանք գնող բոլոր հետաքրքրված անձանց։

Մարդկանց տվյալների արտահոսքի, չլիցենզավորված կազինոների գովազդների ակտիվացման ֆոնին միայն օգոստոսին պետական բյուջեի հարկային մուտքերը պակասել են 1.1 միլիարդ դրամով, սեպտեմբերի համար պետության հնարավոր կորուստը մոտ 1.6 մլրդ դրամ է։

Ստացվում է, որ տարվա կտրվածքով պետական բյուջե չի մտնելու 20 միլիարդ դրամ։

Միևնույն ժամանակ, եթե հաշվի առնենք 55.000 մարդու տվյալը, ստացվում է, որ խաղային գումարները մեր քաղաքացիների գրպաններից դուրս են գալու, բայց հարկային մուտքերի տեսքով չեն մտնելու պետական բյուջե։

Եթե ասվածին հավելենք այն, որ այս օգտատերերի մեծ մասը գրանցվել է ռուսական խաղային կայքերում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները նպաստում են, որ ռուս միլիարդատերերը լրացուցիչ գերշահույթ ստանան։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը