copy image url
Արտաքին 17 ժամ առաջ - 09:57 15-09-2026

Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին

Սեպտեմբերի 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈՒ) անօդաչու սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի շրջանների վրա։ Սամարայի մարզը ենթարկվել է ավելի քան 40 անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ ճշտելով, որ զոհեր չկան։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Հարձակման հետևանքով ձեռնարկության տարածքում բռնկվել են նավթամթերքներով լցված պահեստարանները։ Մինչ այդ անօդաչու սարքերը հարվածել էին «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարանին օգոստոսի 4-ին։

Ռոստովի մարզում զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով արձանագրվել են «բազմաթիվ հետևանքներ գետնի վրա» և մի քանի հրդեհներ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ վնասվել են երկու բազմաբնակարան և երեք առանձնատներ, ուսումնական հաստատություն, առևտրային շենքեր, գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստներ, մթերային խանութ և Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։

«Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ զոհվածներ և տուժածներ չկան»,- գրել է Սլյուսարը։ Ինչպես պնդում է Exilenova+-ը, հրթիռային հարվածի թիրախներից մեկը եղել է Գ. Վ. Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրը, որտեղ իրականացվում են ռազմական ինքնաթիռների վերանորոգում և արդիականացում։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են միմյանց էներգետիկ օբյեկտներին հարվածներ չհասցնել։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է հրաժարվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից, եթե Ուկրաինայի գործընկերները կարողանան երաշխավորել երկրի էներգետիկայի վրա Ռուսաստանի հարվածների դադարեցումը։ Նրա խոսքով՝ համաձայնությունը պետք է լինի հուսալի և երկարաժամկետ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը