copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:00 01-10-2024

Նորակառույց ինչ-որ բան, մեքենա, 39 մլն դրամ, 87.500 դոլար, 12 մլն դրամ եկամուտ. Հայկ Սարգսյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր, «Շիշ բռնող» մականվամբ հայտնի Հայկ Սարգսյանի և նրա կնոջ՝ Օլյա Հայրապետյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարը զբաղեցրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019-ի հունվարից դարձել ԱԺ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ 2021-ի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույնպես Հայկ Սարգսյանը պատգամավոր է ընտրվել։

Որպես անշարժ գույք՝ Հայկ Սարգսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ նորակառույց մի շինություն՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը չի նշվում, թե կոնկրետ ինչ է։ Այս նորակառույցը պատգամավորը նվիրատվություն է ստացել 2017 թվականի նոյեմբերի 27-ին։ Շինությունը, որը դեռևս պետական գրանցում չի ստացել, տարեվերջին պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ 2023-ի տարեսկզբին իշխանական պատգամավորը հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ և 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենաներ՝ գնված 2017-ի մարտի 29-ին և 2019-ի դեկտեմբերի 13-ին։ Տարվա ընթացքում Սարգսյանն իր MERCEDES-BENZ մակնիշի մեքենան 1 մլն դրամով վաճառել է, իսկ Lexus-ը պահպանվել է։

Հայկ Սարգսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին 2.952.755,61 դրամ, տարեվերջին՝ 818.395,48 դրամ։ Վերջինս նաև խոշոր կանխիկ դրամական միջոցներ է հայտարարագրել. տարեսկզբին 25.000.000 դրամ և 59.000 դոլար, տարեվերջին՝ 29.000.000 դրամ և 62.000 դոլար։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11.097.166 դրամ, որից 10.039.338 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1.000.000 դրամ՝ մեքենան օտարելուց ստացած եկամուտը, 57.828 դրամ էլ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ Ամերիա բանկից։

Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 397.029 դրամ և 67.54 դոլար, տարեվերջին՝ 191.386,75 դրամ։ Վերջինս նույնպես նախապատվությունը տալիս է կանխիկ գումարին. տարեսկզբին նա հայտարարագրել է 10.300.000 դրամ և 25.500 դոլար, տարեվերջին՝ 10.500.000 դրամ և 26.000 դոլար։

Հայրապետյանի տարեկան եկամուտը կազմել է 981.500 դրամ, որը «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի