Իշխանության ներկայացուցիչները տարբեր խողովակներով հասկացնել են տալիս, որ Գյումրիում պատրաստվում են իշխանափոխություն անել։
Շիրակի մարզից ընտրված ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը այսօր հայտարարել է, որ Գյումրիում իշխանափոխությունը հրամայական է։ Այսօրվա ավագանու նիստի ժամանակ ՔՊ-ականները լարում էին իրավիճակը և փորձում պնդել, որ կա կառավարման ճգնաժամ։
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը առաջարկեց քաղաքային իշխանությանը, որպեսզի հրաժարվեն մանդատներից և գնան նոր ընտրությունների։ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ արձագանքեց. «Վարդան Ղուկասյանին բաց թողեք, դադարեցրեք հետապնդելը գնանք ընտրության»։
Ավագանու նիստից հետո Ավետիս Առաքելյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։
Առաքելյանը, անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, նշեց. «Մենք պարզ ճակատով կարող ենք գնալ ընտրության, բայց պայման ունենք»։
Մանրամասները` տեսանյութում։