Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:46 03-06-2022

Պայմանագիրր մոտ օրերս կստորագրենք, որ Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքները սկսվեն. երեք փուլով է. քաղաքապետ

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում ասաց, որ փաստացի եկամուտները կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Աջափնյակի մետրոյի հետ կապված հարցրեց, թե շինարարության հետ կապված՝ ի՞նչ ժամկետներ կան, և Դավթաշենի կամուրջից հետո ևս մեկ կամուրջի շինարարության մասին բավականին երկար խոսվել է, որը քաղաքի վերևի՝ Քանաքեռ-Ավանի հատվածը կմիացնի Դավթաշենին։

«Քաղաքապետարանին համապատասխան դրամական միջոցներ են փոխանցվել նախկինում քրեական գործի շրջանակներում, և այդ գործի շրջանակներում առաջին փուլը ֆինանսավորվեց, երեք փուլով է ընթանում, պայմանագիրը մոտ օրերս կստորագրենք Աջափնյակ վարչական շրջանի, և նախագծման աշխատանքները կսկսվեն։ Նախագծումը մեկ տարի է տևելու, և այդ ժամանակահատվածում կունենանք համապատասխան նախագիծ, որից հետո պետք է նոր մրցույթ հայտարարենք՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Այսինքն՝ դա ստանդարտ պրոցես է, որի շինարարությունը տեղի է ունենում», - պատասխանեց քաղաքապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ