copy image url
Ներքին 52 րոպե առաջ - 14:47 07-09-2026

ԿԽՄԿ-ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի

Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, կրկին այցելի Ադրբեջանում պահվող հայերին։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։

Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։

Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։

«Առհասարակ, եթե լինում է հաստատում, միայն տեսակցության ավարտին մենք կարող ենք դա հրապարակային դարձնել»,– ասաց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: