Ամերիկացի հայտնի երգչուհի Cardi B-ն նկարահանվել է Vogue Arabia ամսագրի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքում՝ ներկայանալով հայկական ծագումով լիբանանցի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի հարսանեկան հավաքածուի զգեստով։
Աստղը կրում է Al Maktoub 2026 հավաքածուից ընտրված ջրահարս ձևվածքով սպիտակ շքեղ զգեստ, որն առանձնանում է նուրբ ասեղնագործությամբ և ձեռագործ ժանյակային դետալներով։

Նշենք, որ Գրիգոր Ջաբոտյանը նորաձևության աշխարհում բավականին ճանաչված դիզայներ է․ նրա բացառիկ աշխատանքներն ու հավաքածուները մեծ պահանջարկ ունեն ինչպես համաշխարհային աստղերի, այնպես էլ Մերձավոր Արևելքի թագավորական ընտանիքների ներկայացուցիչների շրջանում։