ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանը օրերս անդրադարձավ հայ-ադրբեջանական վերջին պատերազմում զոհված մեր հայրենակիցներին` նշելով 4800 թիվը։
Նրան անմիջապես հերքեց նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուն` որակելով այն թյուրիմացություն։ Չանդրադառնալով այս արտառոց և ոչ պրոտոկոլային պահվածքին, ներկայացնենք մեր վարկածը, թե որտեղից է Խաչատուրյանը ստացել նշված թիվը։
Իրականում այն շփոթմունք կամ թյուրիմացություն չէ և նշված է «Զինապահ» հիմնադրամի գրաֆիկական պատկերներից մեկում, որը ճշգրիտ արտացոլում է 4800 թիվը։
Ցավոք այստեղ կա մի մտահոգիչ դրվագ. գուցե Վահագն Խաչատուրյանը ի պաշտոնե տիրապետում է այն հարցին, թե 240 անհետ կորածները իրականում ի՞նչ ճակատագրի են արժանացել, քանզի 4581 հաստատված զոհերի թվին եթե գումարվում է 240֊ը, ստացվում է չարաբաստիկ 4800 թիվը` չնչին շեղումով` 4821։