Նախագահ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ նիկոլների հարձակումն աներևակայելի ստորություն է ոչ միայն նախկին նախագահի, այլև պետականության զգացողություն ունեցող ցանկացած հայի հանդեպ։
Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը, հանրային ինստիտուտներն ու ազգային արժեքները հետևողականորեն կազմաքանդող թշնամու հետ։
Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն նիկոլները, որ ընդդիմությունը՝ հատկապես Նախագահ Քոչարյանի թիմակիցները, վերջապես հասկանան, թե ով՝ ով է այս երկրում։ Թե բա՝
2000-ականներին «Հայկական Ժամանակը» չենք ֆինանսավորել, դրա համար են բռնում մեզ։ Դա էլ բավարար չէ՝ իշխանություն նվիրելու/չնվիրելու մասին են խոսում։
Լուրջ սա՞ է ձեր հասկացածը մեր երկրում տեղի ունեցողից։ Ամոթ է, ուղղակի ամոթ։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ ասել...»,- նշել է նա։