copy image url
Ներքին 12 ժամ առաջ - 12:53 25-08-2026

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Այս մասին հայտնում են լրագրողները՝ Հակակոռուպցիոն դատարանի բակից։

Նշենք, որ Քոչարյանն ու նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, հարցաքննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, նրանք ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն։