Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 22:23 25-08-2026

Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ

Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրմանը այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր՝ ոչ հարիր երկրի ղեկավարին:

Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Խոսելով Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունների կապարակնքման մասին՝ նա նշեց, որ դա խայտառակություն է, որը վերաբերում է երկրի վարկանիշին, ներդրումային միջավայրին:

«Ինձ համար ցավն էն ա, որ հետապնդվում ա մեր երկրի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը էն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ Արցախի բոլոր նախագահները Բաքվի բանտում են, միակ նախագահը, որ ազատության մեջ ա, Ռոբերտ Քոչարյանն ա: Նիկոլ Փաշինյանը կերպարի՝ հաղթող կերպարի հետ ա իրա կռիվը տալիս, այսինքն՝ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել ա Ալիևին, իսկ էսօրվա իշխանությունը Ալիևի առաջ կզած ու չոքած ա»,- նշեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից