Այս ամեն ինչը պետք է նայել մեծ պատկերի մեջ՝ ինչ է ուզում անել օրվա իշխանությունը, և ինչի համար է այս ամենը: Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահոսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին այսպես մեկուսացնել.
Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ Փաշինյանը հայտարարել է նոր զիջումների, Սահմանադրությունը փոխելու մասին, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք զգուշացրել էին այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք սպասվում են այս իշխանության վերընտրվելու պարագայում. «Մենք ասել էինք, որ եթե չարիքի իշխանությունը վերարտադրվի, երկրում ձևավորվելու է մեկ մարդու տոտալ իշխանություն, բռնատիրություն»:
Նա վստահություն հայտնեց, որ բռնաճնշումները շարունակվելու են, նոր մասշտաբներ են ստանալու, ազգային մտածողություն ունեցող մարդիկ հետապնդվելու են Ալիևի խամաճիկ իշխանության կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: