copy image url
Սպորտ 46 րոպե առաջ - 10:56 23-08-2026

Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը

Էկվադորի Գուայակիլ քաղաքում ավարտվել է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը։ Մեդալների համար պայքարել են 59 երկրների 457 մարզիկներ։

Մրցումների վերջին օրը 81 կգ քաշային կարգում հանդես է եկել Դավիթ Ջուլհակյանը։ Նախնական գոտեմարտերում նա հաղթել է նախ Ալժիրցի մարզիկ Անիս Խոջային, ապա` Սլովենիայի ներկայացուցիչ Մարտինես Կովաչին, հաջորդ գոտեմարտում պարտվել ադրբեջանցի ձյուդոիստ Այխան Հասանլիին։

Սփոփիչ գոտեմարտերում Դավիթը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Ռուստամ Կաշիպովին և գրավել 7-րդ տեղը։

Ամենից շատ դիտված