Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանում ուժերը չափեց «Սյունիքի» հետ։
Հանդիպման 37-րդ րոպեին Տիգրան Գևորգյանը բացեց խաղի հաշիվը, իսկ 41-րդ րոպեին Սամվել Սարգսյանը վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով վերջնարդյունքը։
Այս խաղից հետո «Վանը» 4 միավորով 8-րդ հորիզոնականում է։ «Սյունիքը» մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ հաջորդ տուրում «Վանը» օգոստոսի 29-ին տանը կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ։ «Սյունիքը» օգոստոսի 31-ին Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Սարդարապատին»։