copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:10 18-02-2025

Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազան փետրվարի 18-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնել են Sabereen News տելեգրամ ալիքը և SyrianOSINT-ի հետազոտողը։ Վերլուծաբանների տվյալներով՝ ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ Սիրիայի արևմուտքում հայտարարվել է օդային տագնապ, հակաօդային պաշտպանության միջոցները փորձել են խոցել անհայտ ԱԹՍ-ներ: Թե որտեղից և ում կողմից են արձակվել անօդաչուները, հստակ հայտնի չէ։

Ինչպես պնդում է ռուսամետ ռազմական բլոգեր Օլեգ Բլոխինը, հարձակման հետևում կանգնած է Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը:

Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա հարձակման հետևանքների մասին չի հաղորդվում: ՌԴ ՊՆ-ն նույնպես չի մեկնաբանել կատարվածը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում