Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 10:12 06-08-2026

Հայաստանում ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է ավելի քան 57 մլն դոլար

Հայաստանում կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 615 մլն 343 հազար դրամ (մոտավորապես 4,4 մլն դոլար — խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ին Կառավարության նիստում։

Աշխատանքները կկատարվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Մեկ այլ որոշմամբ 76,4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների 10 հատվածների վերանորոգման համար հատկացվել է 3 մլրդ 720,2 մլն դրամ (մոտավորապես 10 մլն դոլար — խմբ.)։

Բացի այդ, 63,5 կմ երկարությամբ ճանապարհների շինարարական աշխատանքների համար հատկացվել է 15,65 մլրդ դրամ (43 մլն դոլար — խմբ.)։