copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:02 05-08-2026

Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՏրանսԿասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: