Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակման ենթակա օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես`
առանց համապատասխան թույլտվության հեստապարային ակումբների գործունեության կազմակերպման,
նշված օբյեկտներում առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման,
առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի,
ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման ու իրացման, որոնց վերաբերյալ կազմվել են ընդհանուր թվով 11 արձանագրություններ:
Տեսանյութը՝
այստեղ: