Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դստեր՝ Աննայի հարսանիքը լի էր տարբեր պահերով, որոնցից ամենակարևորը մայրիկի անակնկալ կատարումն էր։
Անահիտ Կիրակոսյանը բեմից կատարել է Արամեի և D’Litte-ի «Նամակ իմ աղջկան» երգը՝ ստեղծելով հուզիչ մթնոլորտ։
Երգի հնչյունների ներքո հայրն ու դուստրը՝ Արտակն ու Աննան, պարել են իրենց խորհրդանշական պարը՝ չթաքցնելով հույզերը։
Տեսանյութն արդեն մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր նշել են, որ Անահիտ Կիրակոսյանի կատարումը դարձել է հարսանիքի ամենահիշարժան ու զգացմունքային պահերից մեկը։