copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:19 03-08-2026

Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։

Ամենից շատ դիտված