Փոխվարչապետերն ու նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Հրամանագրերը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում։
Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է ՏԿԵ նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարարի, Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի, Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարարի, Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարի։
Սրբուհի Գալյանը նորից նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարարի, Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարարի, իսկ Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։