copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:44 16-05-2024

Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Կառավարությունում փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Եվրոպական տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում հայկական կողմը կարևորել է եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ծրագրերի արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության վերաբերյալ: Հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա հիմնական բաղադրիչները:

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և երկրում որակի ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, քննարկվել այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան