copy image url
Սպորտ 42 րոպե առաջ - 19:13 28-07-2026

Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը

Ռոբերտո Մանչինին կնշանակվի ֆուտբոլի Իտալիայի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այս մասին ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականը պետք է գլխավորեր Անդրեա Պիռլոն։ Սակայն Մալագոն արգելափակել է նրա նշանակումը՝ ռուսական բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով։

Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորել է նաև 2018-2023-ին։ Նրա ղեկավարությամբ Իտալիան նվաճել է Եվրո-2020-ի տիտղոսը։