ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն ռազմական գործողությունների դադարեցումից՝ իրենց տարաձայնությունները լուծելու դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ կողմերը ռազմական գործողությունների դադարը կօգտագործեն որպես հնարավորություն՝ ակտիվացնելու իրենց դիվանագիտական ջանքերը և համագործակցելու միջնորդների հետ։ Մենք խրախուսում ենք միջնորդներին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին և այլոց, շարունակել իրենց աշխատանքը՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար», – ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։