Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:43 11-09-2023

Կրթական պրոցեսում որևէ լուրջ խնդիր չի առաջանալու. գրքերը հերթով գնում են դպրոցներ. Անդրեասյան

«Ես հասկանում եմ, որ կրթությունը մի համակարգ է, որտեղ բոլորը կարծիք ունեն ու շահագրգիռ են: Սա շատ լավ է, բայց ամեն դեպքում այն մասնագիտություն է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Տառուսուցումն ունի իր տրամաբանությունը և քայլերի հերթականությունը: Վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար նրանք կսովորեցնեն մեր երեխաներին տառերն, ինչպես ամեն տառ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե առանց դասագրքի առաջին դասարանցիներն ինչպես պետք է սովորեն տառերը:

Նախարարը վստահեցրեց, որ գրքերը հերթով գնում են դպրոցներ․ գրքերի որոշ մասն արդեն դպրոցներում են., մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտավախություն չունեն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից հետ կընկնեն, նախարարը ասաց.«Ես չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Որովհետև նախ դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի վրա չի առաջանալու»:

Նա նաև հայտնեց, որ նախարարության մեղավորությունը չէ ուշացումը և ասաց, որ տպագրության մեջ մեծ փոփոխություններ են արվել, որի արդյունքում գրքերի գները նվազել են 50%-ով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել