copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 12:10 21-07-2026

Հնդկաստանում թունելի փլուզման պատճառով զոհվել է ութ բանվոր

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սիկկիմ նահանգում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կառուցվող թունելի փլուզման հետևանքով առնվազն ութ բանվոր է զոհվել։ Այս մասին հայտնել է PTI գործակալությունը։

Սողանքը փլուզվել է թունելի վրա՝ արգելափակելով մուտքը։ Ենթադրվում է, որ ներսում կա ավելի քան 20 մարդ։ Հաստատվել է ութ մարդու մահը։

Փրկարարական աշխատանքները բարդանում են թունելում գազի առկայությամբ. մի քանի մարդ գլխապտույտ է զգացել և կորցրել գիտակցությունը՝ փորձելով հասնել արգելափակված բանվորներին։ Ենթադրվում է, որ գազն անջատվում է ստորգետնյա շերտերից կամ ապարներից, որոնք խանգարվել են սողանքի հետևանքով։

Հնդկաստանի հյուսիսում մուսսոնային սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր։ Այդ ընթացքում այնտեղ թափվում է տարեկան տեղումների մեծ մասը։ Սիկկիմին հարևան Ասամ նահանգում վատ եղանակի պատճառով, տեղական իշխանությունների տվյալներով, առնվազն 10 մարդ է զոհվել, 363 հազարը՝ տուժել։

Ամենից շատ դիտված