copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:00 12-07-2026

Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում

Եթե Ալեն Սիմոնյանը նախորդ ամուսնությունների ժամանակ արձանագրում էր միայն վերելք (ծաղկող բիզնես` «Սիցիլիա» ՍՊԸ, Երևանի ավագանու անդամ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահ), ապա մոդել Գուբրյանի հետ ամուսնության փաստը արձանագրելուց օրեր անց Ալեն Սիմոնյանը ՀՀ 2-րդ պաշտոնյայից վերածվեց գործազուրկի։

Մի բան միանշանակ է, նրա նման փորձառու անձը չէր կարող ՔՊ վարչությունում ուղղակի իր բախտը փորձել, և ակնհայտ է, որ քվեարկության արդյունքները, մեղմ ասած, անակնկալ են եղել Սիմոնյանի համար։

Այդ քվեարկության պատճառները թերևս գիտի միայն մեկ մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ում իր դժնդակ օրերին` 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, իրենց տանը թաքցրել և խնամել է Ալեն Սիմոնյանի երկրորդ կինը` Մարիամ Մարգարյանը։