Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 00:06 28-06-2026

Բեռլինում ջրցան մեքենաներ են օգտագործել շոգը մեղմելու և մարդկանց զովացնելու համար

Գերմանիայում ծայրահեղ շոգի պայմաններում գրանցվել է 41.5 աստիճան Ցելսիուսի նոր պատմական ջերմաստիճանային ռեկորդ։ Սաքսոնիա-Անհալթ արևելյան երկրամասի Դրևից գյուղի չափիչ կայանը գրանցել է այս ջերմաստիճանը շաբաթ օրը՝ հունիսի 27-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:30-ին, հայտնում է Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը

Բեռլինի ոստիկանությունը երկու ջրցան մեքենա է օգտագործել մարդկանց ջրով զովացնելու համար։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեքենաները սկզբում գործել են Ռայխստագի և Բրանդենբուրգի դարպասի մոտ, ապա Պոտսդամեր հրապարակում և քաղաքի այլ վայրերում։