Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի ԱՄՆ-ի հետ․ ԻՀՊԿ խոսնակ
Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև թեժ գիծ գոյություն չունի և չի լինի, հայտարարել է ԻՀՊԿ խոսնակը։
«Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և կտրականապես հերքում ենք, սա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու։ Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Սարդար Մոհիբին։