copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 12:25 24-06-2026

Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս

7 տարեկան բալիկին դեպքի վայրից մի 500 մետր հեռավորության վրա եմ գտել: Թաթիկը շոշափելով գտա, մեծ դժվարությամբ ճյուղերի միջից հանեցի:

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը Վանաձորի ողբերգության մասին խոսելիս արցունքները զսպել չի կարողանում: Պատմում է՝ ինչպես է գտել նաև մեծ քրոջը:

«Ավազ ու մեշոկները ծածկել էին երեխուն: Շունչս պահած իջնում, փորում էի: Ավազի տակից հանեցի պուճուրին: Գնացել էին հաց ուտելու: Իմ վրա դա ա շատ ազդում», - հուզված պատմում է ջրասուզակը:

Մանրամասները՝ տեսանյութում: