Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 26-01-2023

Մալաթիայի շուկան փակեն, ղեկավարների տները վառելու եմ. եթե մենք հաց չենք ուտելու, իրենք էլ պետք ա չուտեն. տոնավաճառի աշխատակից

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվում է: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։

Oragir.News-ը զրուցեց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկի հետ. «Ոնց զինվորներին են վատություն արել, տենց էլ՝ էս հինգ հազար աշխատողի։ Խեղճ էրեխեքը տուժվում են, զոհվում են, էսօրվա դրությամբ ասում են` էս պետքա անեն, էն պետք ա անեն, գենոցիդի առաջ են ժողովրդին կանգնացնում։ Մեր շուկայով ենք զինվոր պահել, մեր հարկայինով ա եղել էտ ամենը, բացի օգուտից՝ որևէ վնաս չենք տվել, mեզանով է ապրում Երևանը, բանկերն էլ են մեր հաշվին ապրում, մի հատ տեսեք, թե մեզանից ինչքան օգուտներ են լինում, որ այ էսքան մարդ ապրում է։ Ինչքան տարածություն ու շրջան կա, կվառենք` ղեկավարների տներից սկսած, քանի որ մենք հաց չենք ուտելու, թող իրանք էլ չուտեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան