Հնդկաստանում բնակվող հայուհի, դերասանուհի Սիլվի Բարկովան սոցիալական էջերում հերթական անկեղծ հրապարակումն է կատարել, որն անմիջապես գրավել է հետևորդների ուշադրությունը: Սիլվիի երկրպագուներից մեկը հարցուպատասխանի ժամանակ դիմել էր նրան հարցով. «Ի՞նչ խորհուրդ կտաք 20 տարեկան աղջկան»։
Ի պատասխան՝ դերասանուհին կիսվել է կյանքի իր փորձով ու բավականին սուր, բայց տեղին շեշտադրումներ արել.
«Այնքա՜ն շատ են, բայց ամենակարևորներից մեկը, որ կասեի՝ վստահի՛ր քո ինտուիցիային։ Մինչ քո աչքերը կտեսնեն և ականջները կլսեն, քո հոգին արդեն հուշում է քեզ այն, ինչը դեռ թաքնված է քեզնից։
Մարդիկ, ովքեր խաղում են քեզ հետ ու ստում են քեզ, քեզ կանվանեն խենթ, դրամատիկ կամ վերահսկող. գրողի ծո՛ցը ուղարկիր նրանց։ Մի՛ վախեցիր մարդկանց կորցնելուց, մի՛ մտածիր այն մասին, թե մարդիկ ինչ կմտածեն կամ կխոսեն քո մասին: Առա՛ջ գնա և ոչ մեկին վնաս մի՛ տուր»:
Սիլվին նաև հավելել է, որ պետք է կարողանալ տարբերել ու գնահատել իրական զգացմունքները.
«Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է անվերապահորեն, դա ոչ թե այն պատճառով է, որ դու կատարյալ ես, այլ այն պատճառով, որ նրանք գիտեն՝ ինչպես սիրել և հավատարիմ լինել: Գնահատի՛ր դա: Այս եսակենտրոն աշխարհում ոչ բոլորին է դա հասնում»։