Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:40 03-12-2023

Երբ սկսեցին կրակել, տղաս 3 տարեկան քույրիկին ասում էր՝ կայծակ է, մի վախեցիր. արցախցի

Արցախցի 41-ամյա Իննա Եսայանի ընտանիքը սեպտեմբերի 26-ին է հարկադրված հեռացել Արցախից, հիմա Գյումրիում են ապրում։ Ասում է` կարճաժամկետ հեռանկարում դեռ կմնան Գյումրիում, հատկապես, որ այստեղ հիմա աշխատանք ունի։

Արցախցի կինն ասում է` հիշողություններս էլ են հակասական, որովհետև տեսել եմ և՛ ուրախ, և՛ տխուր Արցախը։

«Ամենացավոտը այն էր, որ մենք մեր տունը երկրորդ անգամ էինք լքում… Մենք մեր սրտից չենք հանել այն հույսը, որ պիտի գնանք Արցախ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Իննա Եսայանը։

Իննան 2 զավակ ունի, փոքր դուստրը` Վանեսան, 3 տարեկան է, 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի օրական է եղել։

«Սեպտեմբերի 19-ին լրացավ Վանեսայիս 3 տարեկանը, 2-րդ օրն էր, ինչ պարտեզ էր գնում։ Էդ օրը ծնողներից մեկը զանգեց, ասաց, որ շուտ պիտի վերցնենք երեխաներին։ Ես շտապ գնացի, ամեն ինչ նորմալ էր, խուճապ չկար։ Վանեսային վերցրի, հետո Վիկտորին վերցրի։ Հենց հասանք տուն, 2-3 րոպե հետո պայթյունի ձայն լսվեց, ու երեխաներիս հետ մոտակա նկուղ գնացի։ Տղաս լավ էր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց 3 տարեկան քույրիկին անընդհատ ասում էր՝ աշուն է, կայծակ է դրսում, մի վախեցիր: Վանեսայիս 3 տարեկանը լրացավ պատերազմական գործողությունների մեջ։ Ճիշտ է, ինքը չի հասկանում, որ իր ծնունդն է, բայց մենք ուրիշ ձև էինք նշելու այդ օրը»։

Արցախցի կինն ասում է՝ դա սարսափելի չէ, սարսափելին այն էր, որ պատերազմից 3 տարի անց մենք էլի զոհեր, վիրավորներ ունենք, մենք կորցրել ենք մեր հայրենիքը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ