copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 13:11 21-06-2026

Պատմական օր ԱԱ-2026-ում. Կյուրասաոյի հերոսական ոչ-ոքին և Աշխարհի առաջնությունների 1000-րդ հանդիպումը

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հերթական հանդիպումներն աչքի են ընկել պատմական ռեկորդներով, հոբելյանական ցուցանիշներով և չափազանց հուզիչ դրվագներով։

E խմբի շրջանակում Կանզաս-Սիթիում կայացած Էկվադոր - Կյուրասաո հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Խաղի բացարձակ հերոս է դարձել Կյուրասաոյի հավաքականի դարպասապահ Էլոյ Ռոմը, ով արժանացել է հանդիպման լավագույն խաղացողի կոչմանը։

Ըստ Opta.Joe-ի՝ Ռոմը սահմանել է Աշխարհի առաջնությունների ռեկորդ (առանց լրացուցիչ ժամանակի խաղերում)՝ կատարելով անհավանական 15 սեյվ: Նշենք, որ ԱԱ-ներում հետ մղված հարվածների պաշտոնական վիճակագրությունը վարվում է 1966 թվականից։

Խաղից անմիջապես հետո դարպասապահն իր պատմական ելույթը նվիրել է հայրենակից, Կյուրասաոյի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ժարզինյո Պիտերի հիշատակին։ Ռոմը տեսախցիկների առջև ցուցադրել է շապիկ՝ Պիտերի լուսանկարով և գրառմամբ. «Սա քեզ համար է, Ժարզինյո՛ Պիտեր»։

Հիշեցնենք, որ Պիտերը մահացել է 2019 թվականի սեպտեմբերին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի Հայիթիի դեմ խաղից առաջ, 31 տարեկան հասակում. պատճառը սրտի կանգն էր:

Երրորդ տուրում Գերմանիան կխաղա Էկվադորի, իսկ Դիկ Ադվոկատի գլխավորած Կյուրասաոն՝ Կոտ դ’Իվուարի հետ:

Armsport

Ամենից շատ դիտված